Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Նախագահություն Կապ մեզ հետ
«Մարդը բոլոր իրերի չափանիշն է»
Պրոտագորաս Աբդերացի
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ

Երևանի հյուսիսային համալսարան

Փիլիսոփայության միջազգային ակադեմիա

Տիգրան Չուխաճյան հիմնադրամ1

Նորություններ / Պահոց
25.12.2019
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Թանկագին ընկերներ և բարեկամներ,

Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահությունը Նոր տարվա՝ 2020 թվականի առթիվ ջերմորեն շնորհավորում է Ակադեմիայի անդամներին, ինչպես նաև բոլոր նրանց, ում համար թանկ են հումանիստական արժեքները, հումանիզմի սկզբունքները ու իդեալները:

Թանկագին բարեկամներ, Ձեզ մաղթում ենք քաջառողջություն, անսպառ կենսական կորով, նորանոր հաջողություններ Ձեր ստեղծարար գործունեության մեջ, բարեկեցություն և մարդկային մեծ երջանկություն:

Թող Նոր՝ 2020 թվականը բեկումնային սահման դառնա նորագույն  պատմության մեջ, վերջ դնի առճակատման ու ապակառուցողական միտումներին համաշխարհային զարգացման մեջ, պատմական բեկման սկիզբ նշանավորի մշակույթների ու քաղաքակրթությունների, երկրների ու ժողովուրդների, աշխարհի բոլոր մարդկանց փոհարաբերություններում, բաց անի նոր դարաշրջան՝ իսկական խաղաղության ու համերաշխության, բարեկամության ու համագործակցության դարաշրջան: Թող այս տարին ընդհանուր նպատակների, համամարդկային արժեքների, մարդասիրության ու հումանիզմի իդեալների շուրջ, համաշխարհային հանրության միավորման հուսալի սկիզբ ծառայի՝ հանուն մեր ընդհանուր տան՝ «Երկիր» մոլորակի ծաղկման, քաղաքակրթության հետագա առաջընթացի, ի բարօրություն բոլոր երկրների ու ժողովուրդների, ամենքի և յուրաքանչյուրի:

Թանկագին բարեկամներ, փորձենք համատեղ ուժերով մեր համեստ ավանդը ներդնել այդ վսեմ, ազնիվ ու մարդասիրական նպատակների իրականացման, արդար, անկոնֆլիկտ, բանական ու ներդաշնակորեն զարգացող աշխարհի կերտման գործում:

Եկեք տոգորվենք պայծառ լավատեսությամբ՝ համոզված, որ հումանիզմն ընդունակ է փրկելու աշխարհը:

Ամենայն բարիք Ձեզ Նոր տարում:

 

Անկեղծորեն,

Ասատրյան Գրիգոր Եգորի

Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահ,

փիլիսոփայական գիտությունների դոկտոր

25 դեկտեմբերի, 2019թ.

Վերջին
հրապարակումներ
Վերջին
նախագծեր
Copyright © 2017-2024 humanist.am