Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Նախագահություն Կապ մեզ հետ
«Մարդը բոլոր իրերի չափանիշն է»
Պրոտագորաս Աբդերացի
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ

Երևանի հյուսիսային համալսարան

Փիլիսոփայության միջազգային ակադեմիա

Տիգրան Չուխաճյան հիմնադրամ1

Նորություններ
25.12.2018
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

 

Թանկագին ընկերներ և բարեկամներ,

Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահությունը Ամանորյա իր ջերմ շնորհավորանքներն է հղում Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի անդամներին՝ հումանիստական արժեքների ճշմարիտ նվիրյալներին, ինչպես նաև բոլոր նրանց, ում համար թանկ ու նվիրական են համամարդկային արժեքներն ու իդեալները:

Թանկագին բարեկամներ, Ձեզ մաղթում ենք քաջառողջություն, անսպառ կենսական կորով, նորանոր հաջողություններ Ձեր ստեղծարար գործունեության մեջ, բարեկեցություն և մարդկային մեծ երջանկություն:

Թող Նոր՝ 2019 թվականը բեկումնային սահման դառնա մարդկության պատմության մեջ, վերջ դնի առճակատման ու ապակառուցողական միտումներին համաշխարհային զարգացման մեջ, պատմական բեկման սկիզբ նշանավորի մշակույթների ու քաղաքակրթությունների, երկրների ու ժողովուրդների, աշխարհի բոլոր մարդկանց փոհարաբերություններում, բաց անի նոր դարաշրջան՝ իսկական խաղաղության ու համագործակցության դարաշրջան: Թող այս տարին ընդհանուր նպատակների, համամարդկային արժեքների, մարդասիրության ու հումանիզմի վսեմ իդեալների շուրջ բոլոր երկրների ու ժողովուրդների, համաշխարհային հանրության միավորման հուսալի սկիզբ ծառայի՝ հանուն մեր ընդհանուր տան՝ «Երկիր» մոլորակի ծաղկման, քաղաքակրթության հետագա առաջընթացի, ի բարօրություն բոլոր երկրների ու ժողովուրդների, ամենքի և յուրաքանչյուրի:

Թանկագին բարեկամներ, եկեք համատեղ ուժերով մեր համեստ ավանդը ներդնենք այդ վսեմ, ազնիվ ու մարդասիրական նպատակների իրականացման, արդար, անկոնֆլիկտ, բանական ու ներդաշնակորեն զարգացող աշխարհի կերտման գործում:

Եկեք տոգորվենք պայծառ լավատեսությամբ՝ համոզված, որ հումանիզմն իրոք կփրկի աշխարհը:

Ամենայն բարիք Ձեզ՝ այժմ և միշտ:

 

Անկեղծորեն,

Ասատրյան Գրիգոր Եգորի

Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահ,

փիլիսոփայական գիտությունների դոկտոր

25 դեկտեմբերի, 2018թ.

Վերջին
հրապարակումներ
Վերջին
նախագծեր
Copyright © 2017-2024 humanist.am