ԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահությունը սրտանց շնորհավորում է Ձեզ՝ Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի անդամներին և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր բարեկամներին ու համախոհներին՝ հումանիզմի գաղափարակիրներին՝ Նոր տարվա՝ 2018 թվականի առթիվ:
Ձեզ մաղթում ենք, թանկագին բարեկամներ, նորանոր հաջողություններ Ձեր ազնիվ ու առաքինի գործունեության մեջ, քաջառողջություն, անսպառ կենսական կորով, բարեկեցություն ու երջանկություն:
Բարիք ու բարգավաճում ենք մաղթում Ձեր օջախներին, Ձեր հարազատներին ու մերձավորներին:
Թող 2018 թվականը Ձեզ համար դառնա ակտիվ ու արգասավոր գործունեության, Ձեր ստեղծագործական ծրագրերի ու մտահղացումների իրականացման տարի:
Եվ թող գալիք տարին բարի կամքի բոլոր մարդկանց համար դառնա խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, հանուն մարդասիրության սկզբունքների, հումանիստական արժեքների ու իդեալների հաստատման երկրների ու ժողովուրդների ջանքերի միավորման ժամանակաշրջան:
Ամենայն բարիք Ձեզ Նոր տարում:
Ասատրյան Գրիգոր Եգորի
Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահ,
փիլիսոփայական գիտությունների դոկտոր