Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Նախագահություն Կապ մեզ հետ
«Մարդը բոլոր իրերի չափանիշն է»
Պրոտագորաս Աբդերացի
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ

Երևանի հյուսիսային համալսարան

Փիլիսոփայության միջազգային ակադեմիա

Տիգրան Չուխաճյան հիմնադրամ1

Նորություններ / Պահոց
29.12.2017
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

ԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահությունը սրտանց շնորհավորում է Ձեզ՝ Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի անդամներին  և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր բարեկամներին ու համախոհներին՝ հումանիզմի գաղափարակիրներին՝ Նոր տարվա՝ 2018 թվականի առթիվ:

Ձեզ մաղթում ենք, թանկագին բարեկամներ, նորանոր հաջողություններ Ձեր ազնիվ ու առաքինի գործունեության մեջ, քաջառողջություն, անսպառ կենսական կորով, բարեկեցություն ու երջանկություն:

Բարիք ու բարգավաճում ենք մաղթում Ձեր օջախներին, Ձեր հարազատներին ու մերձավորներին:

Թող 2018 թվականը Ձեզ համար դառնա ակտիվ ու արգասավոր գործունեության, Ձեր ստեղծագործական ծրագրերի ու մտահղացումների իրականացման տարի:

Եվ թող գալիք տարին բարի կամքի բոլոր մարդկանց համար դառնա խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, հանուն մարդասիրության սկզբունքների, հումանիստական արժեքների ու իդեալների հաստատման երկրների ու ժողովուրդների ջանքերի միավորման ժամանակաշրջան:

Ամենայն բարիք Ձեզ Նոր տարում:

 

Ասատրյան Գրիգոր Եգորի

Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահ,

փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Վերջին
հրապարակումներ
Վերջին
նախագծեր
Copyright © 2017-2024 humanist.am